ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի քննարկումներով:
Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հատուկ նիստը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ, որտեղ ինքը ելույթ է ունեցել: Նախարարի խոսքով քննարկումներն ընթացել են փակ ձեւաչափով: Արարատ Միրզոյանի գնահատմամբ միջազգային հանրությունը բավական հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ հստակ արդյունքների է հանգեցնելու»,- ասել է նա՝ նկատի ունենալով տարբեր երկրների խորհրդարանների, ԱԳ գերատեսչությունների հրապարակային դիրքորոշումները:
Այս տպավորությունն ԱԳ նախարարը ստացել է՝ լսելով իր ելույթին հաջորդած ելույթները:
Մանրամասները՝ տեսանյութում: