National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
31.01.2023
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժներն ատեստավորման արդյունքում կստանան հավելավճարներ` 60.000-ից մինչեւ 100.000 դրամ. օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 11

Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած  ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում:

Նախարարի խոսքով փոփոխությունը բխում է կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի դրույթներից, որն արդեն իսկ գործող օրենք է: Օրենքի նախագծով կարգավորվում են նաեւ որոշ հրատապ հարցեր, որոնք թույլ կտան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը: Մասնավորապես, հնարավորություն է տրվում հաստատելու ատեստավորման կարգը, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ դրանց նկարագիրը, ինչպես նաեւ ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով կանոնակարգվելու է նաեւ ուսումնական պլանների հաստատման գործընթացը, որն ամբողջական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի ոլորտում իրականացվի բարեփոխումների գործընթացը: Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել ատեստավորման, որի արդյունքում կունենան վարձատրության բարձրացում: Ըստ նրա` հավելավճարները կլինեն ֆիքսված գումարի չափով` 60 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ սա, ըստ էության, փորձնական ծրագիր է, որի ներդրմամբ հնարավորություն կտրվի արտադպրոցական հաստատության 2200 մանկավարժի ստանալ հավելավճար` 5 տարի ժամկետով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցը քննարկել 24-ժամյա ընթացակարգով, ինչն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am