ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին.
«Խորապես ցնցված եմ Ադլերի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթից:
Իմ եւ Ազգային ժողովի անունից ցավակցում եմ զոհված անձնակազմի եւ ուղեւորների հարազատներին եւ մերձավորներին: Վստահ եմ, որ հնարավորը կարվի` աղետի պատճառները պարզելու համար»: