Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սիսակ Գաբրիելյանի` արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաթիվը հարցին, նշել է. «Շատ մտահոգված եմ այդ տվյալով, եւ իմ վերաբերմունքն ամենեւին այնպես չէ, թե այդտեղ վիճակագրության սխալ կա»: Նա հավելել է, որ այդ թեմայով մի քանի քննարկում եղել է ու առաջիկայում եւս նախատեսվում է:
Վարչապետն ընդգծել է, որ տեղի է ունենալու նաեւ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստը: Գործադիրի ղեկավարը փաստել է` այն հանգամանքը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է:
Մանրամասները` տեսանյութում: