National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը
1 / 1

Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը: «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաեւ իր դիրքորոշումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է  Սարգիս Խանդանյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: