National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.02.2023
Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան
1 / 4

Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են  երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն, որից 50-ը Երեւանում, 190-ը` մարզերում: Գործում է նաեւ 174 սպորտային կազմակերպություն, ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերն իրականացնում են նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա, որտեղ ներառվում է անհրաժեշտ բովանդակային տեղեկատվությունը: 5.099 ուսուցիչներ դասավանդում են երաժշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում, իսկ սպորտային կազմակերպություններում` 2.100-ից ավելի մարզիչ-մանկավարժներ: Նախարարի խոսքով տարիներ ի վեր նրանց վարձատրության չափը չի փոփոխվել, ավելին, քանի որ կազմակերպությունների զգալի մասը համայնքային է, նրանց վարձատրությունը նույն աշխատանքի դիմաց խիստ տարբերվում է համայնքից համայնք, որը ոլորտի քաղաքականության տեսանկյունից եւս մի կարեւորագույն խնդիր է: «Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոլորտում աշխատող մանկավարժներին ընձեռել հնարավորություն մասնակցելու ատեստավորման, որի արդյունքում էլ կստանան հավելավճար պետական բյուջեից: Պետական բյուջեի միջոցով կխրախուսենք ոլորտի զարգացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Որոշումները կայացվել են նախորդ տարվա վերջին եւ հաշվի առնելով հարցի հրատապությունը` զուգահեռաբար ենթաօրենսդրական մակարդակում են կատարվել աշխատանքներ:

Նախատեսվել է, որ փուլային սկզբունքով ատեստավորմանը կկարողանան դիմել երաժշտական արվեստի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաեւ մարզիչ-մանկավարժները: Առաջին փուլի մասնակցության համար ընտրվել է մի քանի ուղղություն: Արվեստի ոլորտում` դաշնամուրի, երաժշտության տեսություն առարկայի ուսուցիչներն են: Մարզիչ-մանկավարժների պարագայում` ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտն է, ինչպես նաեւ սամբո եւ ձյուդո մարզաձեւերի մարզիչները: Առաջին փուլով ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենա 2352 անձ, որոնք կազմում են շահառուների շուրջ 30 տոկոսը: Հավելավճարի մասով ընտրվել է ֆիքսված հավելավճարների սկզբունքը, որպեսզի պետական քաղաքականությունը խրախուսի համահարթ մոտեցումը:

Ըստ կարգավորումների` համապատասխան` 70 տոկոս եւ ավելի արդյունք ցույց տալու դեպքում կսահմանվի 3 սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80.600 դրամ լրավճար (հարկերը հանած` 60.000 դրամ), 80-89 տոկոս արդյունքի պարագայում` 111.500 դրամ լրավճար (հարկերը հանած` 80.000 դրամ),  90-100 տոկոս արդյունքի պարագայում` 138.300 դրամ լրավճար (հարկերը հանած` 100.000 դրամ):

Առաջարկվող փոփոխություններով մի շարք կարեւոր լիազորող նորմեր եւս կներդրվեն, որոնք թույլ կտան կարգավորել ոլորտում բովանդակային չափորոշիչների հարցը, ծրագրի երաշխավորման գործընթացը, ֆինանսավորումը:

Զարուհի Բաթոյանը, նշելով, որ այս հաստատություններում աշխատանքի ընդունելիս մասնագետներին սովորաբար աշխատանքի են ներգրավում քաղաքացիաիրավական պայմանագրերով, հետաքրքրվել է, թե արդյո՞ք լրավճարները վերաբերելու են բոլորին` անկախ պայմանագրի տեսակից: Ժաննա Անդրեասյանի կարծիքով պայմանագրի ձեւաչափը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է երաժշտական գործիքներով, մարզական գույքով ապահովելու, մարզաձեւերի ցանկում ավանդական բռնցքամարտը ներառելու, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերում ուսուցիչների տների վերանորոգման հարցերը`  նշելով, որ նշված խնդիրները չկարգավորելու դեպքում շատ դժվար կլինի իրականացնել արտադպրոցական կրթություն: Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է, որ երաժշտական գործիքներով հագեցման պետական բյուջեով ծրագիր է գործում, եւ յուրաքանչյուր տարի դպրոցներն ու կենտրոնները համալրվում են կոնկրետ գործիքներով: Անցյալ տարի շուրջ 300 մլն դրամի մարզական գույք է տրամադրվել, իսկ հաջորդ տարի բոլոր մարզաձեւերը հնարավոր կլինի ընդգրկել ատեստավորման ցանկում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկույցում տեղեկացրել է` սահմանված հավելավճարները կգործեն առնվազն 5 տարի ժամկետով: Կարեւորելով ներկայացված փոփոխությունները` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք:

Ելույթներում պատգամավորները բարձրացրել են ոլորտի մանկավարժների սոցիալական երաշխիքների ապահովման հարցը, որն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի, ինչպես նաեւ ընդգծվել է ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցը: Կարեւորելով արտադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների անհրաժեշտությունը` նշվել է, որ նախագիծը եւս մեկ քայլ է համակարգը կարգավորելու ուղղությամբ:

Եզրափակիչ ելույթում Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ արտադպրոցական կրթության վերաբերյալ խորհրդարանում տեղի է ունենում քննարկում:

Քվեարկությամբ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ. այն խորհրդարանը կքննարկի 24-ժամյա ռեժիմով:
 


11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ...

11.07.2024
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` տեսանյութում:   ...

11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am