National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2023
Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. խորհրդարանում հյուրընկալվել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
1 / 8

Արժեւորում ենք հայ-պորտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Այս մասին ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 9-ին մեր երկրում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ Էմմա Պալյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ընդգծվել է խորհրդարանների եւ, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ գործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցությանը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը:

Բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու անվտանգությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը, գործողությունները:

«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով»,- նշել է դեսպանը եւ կարեւորել տարածաշրջանում կայունությունը եւ անվտանգությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Հյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման իրենց փորձը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան եւս անցել է հեղափոխության ճանապարհով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am