National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.02.2023
Անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը. Արծվիկ Մինասյան
1 / 4

Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որեւիցե մի շահ որեւիցե մի հարցում մենք չենք ունեցել եւ որեւիցե շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել: Երկրորդը` չենք մասնակցել, որովհետեւ գիտենք` այս իշխանությունների օրոք առաջնահերթությունները` անվտանգային խնդիրները գերակա չեն. այլ այն իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Եվ երրորդը` չենք մասնակցել, որովհետեւ միեւնույնն է, մեծամասնությունը, այն, ինչպես մնացած բոլոր հարցերը, դակելու է: Եվ մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների` մանավանդ խորհրդարանական մեծամասնության առջեւ: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` փետրվարի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին անդրադառնալով անցած շաբաթ իր եւ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդագրերին:

«Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, եւ այնտեղ մենք կապացուցենք մեր անմեղությունն ու կներկայացնենք հանրությանը»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի հանցավոր գործողություններին եւ ցեղասպան քաղաքականությանը` Արծվիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը: «Ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ մեր անվտանգության համակարգի ուժեղացումը բխում է մեր ազգային շահերից»,- կարծիք է հայտնել պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով անհրաժեշտ է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցող եռակողմ ձեւաչափը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am