National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.02.2023
Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը
1 / 10

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր հետեւանքների: Ուստի Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ երկու որոշումների կիրառումն ապահովել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ:

Հիմնական զեկուցողի խոսքով ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված համապատասխան համակարգի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Վրաստանը:

Փոխնախարարի կարծիքով հսկողության նոր համակարգի ներդնումը կարող է չափազանց արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության տեսանկյունից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նշվել է, որ նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ողջունելի է, որ ընտանեկան բռնության մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են դրա կանխարգելմանն ուղղված քայլեր: Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որ պահպանվեն օրենքի այն նորմերը եւ կետերը, որոնք կապահովեն մարդու անձնական կյանքին չմիջամտելը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ անձնական տվյալների պահպանության ու պաշտպանության հարցին:

Հարակից զեկուցող Մարինա Ղազարյանը, կարեւորելով Կառավարության նախաձեռնությունը, անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել հանձնաժողովում բարձրացված հարցերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ընտանեկան բռնությունների դեմ պայքարը եւ դրա կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն: «Սա համալիր գործընթաց է, եւ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը»,- ընդգծել է պատգամավորը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող լրացումները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am