National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.05.2006
«Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.անդամակցության հինգ տարի» համաժողովում

Մայիսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.  անդամակցության 5 տարի» համաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ այլոք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանում Բոյանա Ուրումովան: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի ողբերգական աղետի հետեւանքով զոհվածների հիշատակը: Բոյանա Ուրումովան, ողջունելով համաժողովի մասնակիցներին, բարձր գնահատեց Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները եւ խոսեց հեռանկարների մասին:

Հինգ տարվա անդամակցության ձեռքբերումների ու հեռանկարների մասին բացման խոսքով հանդես եկավ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նանախիր ցավակցությունը ու զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին, ապա ասաց. «Հինգ տարի է անցել այն օրից, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ եւ այդ 5 տարիները մենք գնահատում ենք որպես կայուն առաջընթացի տարիներ: Այս 5 տարիների ընթացքում մենք ցուցաբերեցինք ոչ թե պասիվ կրավորական կեցվածք, այլ ակտիվ նախաձեռնողական գործունեություն, որի արդյունքում 100-ից ավելի օրենքներ են ընդունվել Հայաստանում` կապված մեր եվրոպական ինտեգրացիայի հետ: Եվրոպական ինտեգրացիայի հետեւողական խորացումը եւ եվրոպական արժեքների համար ընթացող աշխատանքը մեզ համար ունի կարեւոր նշանակություն: Ես համոզված եմ, որ մենք առաջիկայում նույն հետեւողականությամբ կշարունակենք Եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը եւ հույս ունենք շատ արագ ավարտել այն օրենքները, որոնք մենք պետք է ընդունենք` կապված մեր պարտավորությունների հետ եւ դրանով մեկ քայլ կատարել այն գործընթացի ճանապարհին, որը մենք որդեգրել ենք: Համոզված եմ, որ մենք պետք է պայքարենք եվրոպական արժեքների համար, մենք պետք է փայփայենք այն հավատը, որ մենք ունենք եւ նվիրվենք այն գաղափարներին, որոնք մեզ տանելու են դեպի եվրոպական ինտեգրացում: Շատ կարեւոր է, որ մենք միասին նշում ենք մեր երկրի անդամակցության 5 տարին` ամփոփելով կատարվածը եւ խոսելով այն ապագայի մասին, որը մենք ձգտում ենք»:

Շնորհավորելով ներկաներին 5 ամյակի կապակցությամբ` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ անցել ենք դժվարին ճանապարհ, որից հետո նոր հեռանկարներ են բացվում ժողովրդավարական գործընթացների առումով: Ըստ պարոն Օսկանյանի` ամբողջական ժողովրդավարական պետություն դառնալու համար մենք դեռ լուրջ անելիքներ ունենք: Նա նշեց, որ մեր երկրի օրենքներն եվրոպական չափանիշներին ավելի համատեղելի լինելու համար այս 5 տարվա ընթացքում ընդունվել են մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր: Արտաքին գործերի նախարարը նկատեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցության մեր պարտավորություններից մեկն էր նաեւ ԼՂ-ի հակամարտության խաղաղ լուծումը: Նա ընդգծեց,որ այս գործընթացում պետք է բացառվի ուժի գործա դրումը եւ հարցը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու համար մեծ է Եվրոպայի Խորհրդի դերը:

Ըստ ԵԽ Քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանի` մայիսի 5-ը պետք է լիներ տոնակատարության, երջանկության օր, սակայն դժբախտաբար այսօր վշտի եւ հիշատակի օր է: Պարոն Լորանը նախ իր ցավակցությունը հայտնեց մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի ողբերգական աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին, հետո անդրադարձավ Հայաստանի պատմության վերջին 5 տարիների ընթացքին եւ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությանն առնչվող զարգացումներին: Ըստ նրա` Եվրոպայի Խորհդին անդամակցությունից տրված ամենակարեւոր նվաճումն է` Եվրոպայում Հայաստանի դիրքորոշումը, դերը եւ ներկայությունը: Նշվեց, որ ժողովրդավարության անկյունաքարը ազատ ու արդար ընտրություններն են: Խոսվելով նաեւ նոր Սահմանադրության մասին` պարոն Լորանը նշեց, որ այն կօգնի երկրին առաջ ընթանալ դեպի ժամանակակից ժողովրդավարություն:

«Միջխորհրդարանական հարաբերություններ. ժողովրդավարական անվտանգության ամրապնդման միջոց» քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով  անկախություն ձեռքբերած  բոլոր պետությունները հայտնվեցին ճակատագրական ընտրության առաջ` արժեքային որ համակարգը ընտրել եւ ինչպես անցումային շրջանը հնարավորինս անվտանգ ու արագ ավարտել: Հայ ժողովուրդը պատմական նշանակություն ունեցող այդ ընտրությունը իր նկարագրին ու կենսագրությանը համապատասխան է կատարել ու շրջվել է դեպի Եվրոպա եւ եվրոպական երկրների ու հաստատությունների աջակցությամբ ձգտում է եվրոպական մեծ ընտանիքի մաս կազմել: Եվրոինտեգրման գործընթացի հաջողությունից է կախված ազգային, պետական նպատակների իրականացումը: Ու այդ չափանիշների պատասխանատվությունից ելնելով պետք է գնահատել եվրաինտեգրման գործընթացի արդյունավետությունը: Պարոն Ռուստամյանը նշեց, որ այդ գործընթացում բացասականը ձեռքբերումներին հասնելու տեմպերի մեջ է. նախ`  Հայաստանի ու Եվրոպայի միջեւ տարբերությունը հետեւողականորեն ու աստիճանաբար պիտի կրճատվի (առաջ ընթացող Եվրոպան չի սպասելու մեզ), ապա` դանդաղ ընթացքը չի կարող ապահովել բարեփոխումների անհրաժեշտ խորությունը եւ կարող է հանգեցնել հասարակության առաջադեմ ուժերի վհատությանը եւ հետաձգել մեր երկրում լիարժեք ժողովրդավարական կայունություն հաստատելու հեռանկարը: Գործընթացի անշրջելիությունը ու արդյունավետությունը ապահովելու գլխավոր երաշխիք պարոն Ռուստամյանը համարում է դրական միտումները պահպանելով` բացասական երեւույթների չեզոքացումը: Նա առաջնահերթ խնդիր համարեց դեպի եվրոպական հիմնարար արժեքներ երկրի առաջընթաց տեմպերի արագացումը, որը հնարավոր է, երբ Հայաստանը եվրոպական նորմերի ու չափանիշների հետ ներդաշնակեցման փուլից անցնի եվրոպական փորձի եւ համապատասխան մեխանիզմենրի տեղայնացման ու կիրառման փուլին, որի գլխավոր ուղղություններն են` կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, օրենքների գերակայության հաստատումը, հակակոռուպցիոն պայքարի ակտիվացումը, մարդու իրավունքների հռչակագրից դեպի դրանց պետական երաշխավորում եւ լիարժեք ապահովում, հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմներով օժտված քաղաքացիական հասարակության ձեւավորումը, աղքատության հաղթահարումը:  Այս ուղղություններով էական տեղաշարժ ապահովելու հնարավորություն է ստեղծվել փոփոխված սահմանադրությամբ: Եվ` իհարկե, ԵԽ եւ ԵՄ հետ հետզհետե խորացող համագործակցությամբ` առավել խորքային ծրագրերի հիման վրա: Պարոն Ռուստամյանի կարծիքով` եվրաինտեգրման գործընթացի արդյունավետության գնահատման կարեւորագույն ստուգատես կլինեն 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները: Այս գործընթացներում Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդի համագործակցությունը դժվար է գերագնահատել: Անցած ընդամենը հինգ տարիները ապացուցել ու ակնհայտ են դարձրել, որ հինգ տարի առաջ Հայաստանի անդամակցումը ԵԽ-ին հիրավի պատմական նշանակություն ունեցավ եւ բեկում մտցրեց մեր երկրի զարգացման մեջ դեպի քաղաքակիրէ եւ առաջադեմ աշխարհ:

«Արդարություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ անդամակցելով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ` երկիրը ժողովրդավարացնելու, մարդու իրավունքների պաշտպանության գործում մեխանիզմներ ներդնելու, մարդու իրավունքների ծավալները Եվրոպական ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու առումով: Ըստ պարոն Դեմիրճյանի` Հայաստանի օրենսդրությունը Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով մեծ է Վենետիկի հանձնաժողովի դերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԱԺ պատգամավորը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային համագործակցության հաստատման գործընթացները պետք է ընթանան զուգահեռ:Ըստ նրա` իրատեսական չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առանց Ղարաբաղի մասնակցության: Նա գտնում է, որ պետք է հարգել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի մասնակից:

Քննարկումներին մասնակցեցին եւ ելույթ ունեցան նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


05.05.2006
Շարունակվում են ցավակցական հեռագրերը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին
Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի  նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելը,  ՌԴ Պետական Դումայի փոխնախագ...

05.05.2006
Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հինգ տարիները
Մայիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am