National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.02.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է ուսանողների հետ
1 / 9

Անհրաժեշտ է ունենալ կրթված եւ զարգացած հասարակություն՝ ապատեղեկատվության զոհ չդառնալու համար. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ փետրվարի 23-ին հանդիպելով խորհրդարանում շուրջ երկու շաբաթ փորձաշրջան անցնող ԳԱԱ, ԵՊՀ եւ Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին:

Հանդիպման սկզբում պատգամավորն ուսանողներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեության մանրամասները, հանձնաժողովների կառուցվածքը եւ աշխատանքը, մասնավորապես, օրենքների մշակման գործընթացը՝ կարեւորելով օրենքների նախագծերի վերաբերյալ քննարկումները, քաղաքացիների հետ հանդիպումները: Նա խոսել է նաեւ պատգամավորների աշխատանքային օրակարգի մասին:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտությանը՝ նշելով, որ այն շատ կարեւոր եւ միաժամանակ նուրբ  ու պատասխանատու աշխատանք է: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ ԱԺ բարեկամական խմբերի անդամները եւ տարբեր միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներն առիթը բաց չեն  թողնում բարձրաձայնելու Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին   վերաբերող խնդիրները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին: Անդրադառնալով մեր երկրի տնտեսական զարգացմանը՝ նա կարեւորել է տեղական արտադրանքն առավել մրցունակ դարձնելը:

Ուսանողները հետաքրքրվել են, թե որքանով է արդյունավետ նաեւ Հայաստանի համար ԵԱՏՄ, ՀԱՊԿ միջազգային կազմակերպություններին անդամակցելը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Բաբկեն Թունյանը կարեւորել  է հարեւան պետությունների հետ հարաբերությունները եւ համագործակցությունը:

Բովանդակալից հանդիպման ավարտին պատգամավորն ուսանողներին հորդորել է իրենց ընտրած մասնագիտությունը ծառայեցնել մեր երկրի շահերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am