Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելը, ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը հեռագրեր են ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի ողբերգական աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Ցավակցական հեռագրերը շարունակվում են: