National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.05.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առիթով,  որտեղ նշվում է.

«Հարգարժան հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով:

Պատմական հաղթանակների ամիս է եղել մայիսը հայերիս համար, եւ` հաղթանակների տոնակատարության:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը հնարավոր դարձրած վետերաններից մինչեւ Արցախյան ազատամարտի հերոսներ` մենք հավատարիմ ենք մնացել մեր պատմիչների իմաստնությանը` «Սուր վերցնողը` սրից էլ կգնա» ու պահպանել ենք մեր երկրի ու ժողովրդի ինքնության ու ինքնուրույնության իրավունքը:

Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ գլուխ խոնարհել մեր հաղթանակները իրականություն դարձրած զինվորների հիշատակի առաջ` հավաստելով, որ իրոք ոչ ոք չի մոռացվում ու ոչինչ չի մոռացվում եւ կան տոներ, որոնց նշանակությունը ժամանակի մեջ չի փոխվում:

Վերստին շնորհավորում եմ բոլորին` Խաղաղության ու Հաղթանակի տոնի առիթով, մաղթում եմ երջանկություն, առողջություն ու հաջողություններ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am