National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.02.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենսդրական փաթեթին
1 / 4

Նախագծով առաջարկվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության եւ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացված օրենքների նախագծով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար, միաժամանակ վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները եւ չափերը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով նախագիծը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների կողմից հնչեցված եւ Անվտանգության խորհրդից ստացված եւ Կառավարության համար ընդունելի մի շարք առաջարկների հիման վրա:

Տիգրան Հարությունյանը նշել է, որ օրենքի նախագծում խմբագրվել են «պետական գաղտնիք» եւ «պատական գաղտնիք պարունակող տեղեկություններ» հասկացությունները, հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը: Նշվել է` օրենքի նախագիծը լրացվել է գաղտնագրման համաչափության սկզբունքով` միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը, վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները` նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ:  Նա նշել է, որ օրենքի նախագծում կատարված մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ:

Օրենքի նախագծի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Տիգրան Հարությունյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրացվել է նոր` ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով` օրենքից ծառայողական գաղտնիքի վերաբերող դրույթները հանելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը նշել է, որ քննարկվող օրենքի նախագծի փաթեթում ներառված հարակից այլ նախագծերում փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, նշել է, որ առաջարկները, որոնք ներկայացվել են, ընդունելի են եղել բոլոր կողմերի համար: Նրա խոսքով լավարկվել են այն դրույթները, որոնք ապագայում թույլ կտան ավելի արդյունավետ մեխանիզմներ ունենալ պետական գաղտնիքի պահպանման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի կիրարկման համար նախատեսվում է բավականին մեծ քանակի նորմատիվ ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթաց: Նա հույս է հայտնել, որ այդ գործընթացը բարեհաջող կավարտվի, եւ ամբողջական փաթեթը տեսանելի կլինի կիրարկման մեջ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը,  իր ելույթում կարեւորելով պետական գաղտնիքի պահպանության դերը եւ նշանակությունը մեր անկախ պետականության  զարգացման գործում,  նշել է, որ ներկայացված օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ լուծումներ չի տալիս: Նա տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին եւ ներկայացնելու է հատուկ կարծիք:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին:
 


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am