National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

Ազգային ժողովը փետրվարի 28-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի եւ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը սկսելը` պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված հայ բնակչության ջարդերի զոհերի հիշատակը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացվող նախագծերի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ գործող օրենքով Հատուցման հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ձեռք է բերել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարում են: Այս վիճակում են հայտնվել 114 շահառուներ, որոնց հաշմանդամության կարգը վերափորձաքննության արդյունքում երկրորդ խմբից փոխվել է երրորդի խմբի, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը: Այս հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում եւ Հիմնադրամի խորհրդին լիազորել` իր սահմանած պայմաններով եւ կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին, անցումային շրջանի համար (մինչեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) եւ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ: Դրամական աջակցության չափն առաջարկվում է սահմանել` սպայական կազմի զինծառայողներին` 75.000 դրամ, պայմանագրային եւ զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50.000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25.000 դրամ: Այս անձինք ստանալու են նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ եւ համապատասխան պարգեւավճար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` ո՞ր զինծառայողներին է վերաբերելու օրենսդրական այս փոփոխությունը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ նախաձեռնությունը վերաբերելու է բոլոր այն զինծառայողներին, որոնք պատերազմից հետո, ունենալով առաջին կամ երկրորդ խումբ, վերափորձաքննության արդյունքում ստացել են երրորդ խումբ: Այս բոլոր դեպքերում վերահաշվարկ է կատարվելու, եւ շահառուները վճարվելու են:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Մտքերի փոխանակման ընթացքում պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել: Առաջարկվել է պայմաններ ստեղծել, որպեսզի ապահովվի զինհաշմանդամություն ստացած անձանց զբաղվածության հնարավորությունը, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մինչեւ կյանքի վերջ հատկացնել կայուն փոխհատուցում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադեւոս Ավետիսյանը: Նա նշել է, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել ամբողջական կարգավորումներով, որպեսզի հաշմանդամություն ստացած զինծառայողները կարողանան լիարժեք կյանքով ապրել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ հայտնել է Հերիքնազ Տիգրանյանը, անդրադարձել գործընկերների առաջարկներին, տվել պարզաբանումներ:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am