National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2023
Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ նիստում
1 / 7

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում:

Զեկուցողի խոսքով նման մոտեցումն առաջ է քաշվել` հաշվի առնելով որոշ կարեւոր գործոններ` քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը` պայմանավորված վարույթի ընթացքում դատախազի` անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքով:

«Քրեական գործերի քանակի շարունակական աճի պայմաններում դատախազների գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների արդյունավետության նվազեցմանը: Մյուս կողմից` ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները վերջինիս աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ` համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից»,- ընդգծել է փոխնախարարը:

Ըստ Լեւոն Բալյանի` դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում համակարգում մինչեւ 2024 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել ատեստավորում:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, որակյալ կադրերի արտահոսքի կանխմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով նախագիծը միտված է բարելավելու դատաիրավական համակարգը, ինչպես նաեւ մաս է կազմում Կառավարության` Հակակոռուպցիոն քաղաքականության: «Աշխատավարձերի բարձրացման միջոցով մենք զերծ ենք պահում դատախազական համակարգը կոռուպցիայից, ինչպես նաեւ ներգրավում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների»,- ընդգծել է Լիլիթ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա խոսել է սոցիալական ոլորտում առկա խնդիրներից, մտահոգություն հայտնել աշխատավարձերի անհամաչափ բաշխման վերաբերյալ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am