National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.03.2023
Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ ամբողջացնել ՀՀ կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում
1 / 3

««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ ամբողջացնել ՀՀ կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է նաեւ հստակեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակմանը: Առաջարկվում է նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաեւ Կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման եւ առանձնացման գոտիների, դրանց կարգավորման եւ գործունեության, ինչպես նաեւ հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման եւ նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:

Նախագիծն ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է` ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք նախագծվել են, օրինակ, որպես 10 հարկանի շենք, բայց հետո դարձել 12 հարկանի, արդյո՞ք դա նորմալ է: Իսկ եթե նորմալ չէ, ապա ի՞նչ է արվելու, որ այդ պրակտիկան դադարեցվի:

Արմեն Ղուլարյանի խոսքով այդ գործունեությունը նորմալ չէ, եւ այսօր արդեն այդ պրակտիկան վերացվել է: Նա պարզաբանել է, որ համայնքների, հատկապես Երեւանի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգված է եւ նման խնդիր այլեւս չի կարող լինել, իսկ եթե նախագծից շեղումներ լինեն, ապա միայն անվտանգության կանոնները պահպանելու դեպքում:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը նշել է, թե նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել նախագծի հապճեպ քննարկումը:

Անդրադարձ է եղել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` կապված շենք-շինությունների մատչելիության հետ: Մասնավորապես, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս հարցի հետ կապված օրենսդրական բացեր չկան, ուստի անհասկանալի է` ինչո՞ւ են համատարած անմատչելի նույնիսկ նորակառույց, նոր հիմնանորոգված կառույցները: Նա հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրը կլուծվի այս նախագծի ընդունումից հետո:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերոջ հնչեցրած տեսակետին եւ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փորձագետներն աշխատելու են Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանների հետ եւ հստակ կարծիք են տալու, թե սահմանադրականության եւ իրավական այլ հարցերի հետ կապված հակասություններ կա՞ն, թե` ոչ:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում Արմեն Ղուլարյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
 


01.03.2023
Հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
Մենք բարձր ենք գնահատում հայ-մեքսիկական հարաբերությունները: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, եւ Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ: Այս մասին ասել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդո Վի...

01.03.2023
Իրականացվում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիր. Լիլիթ Ստեփանյանը նախարարից հետաքրքրվել է ծրագրով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ հետաքրքրվելով նախարարի՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում օրերս կայացած հանդիպումով:  Կառույցում նախարարը...

01.03.2023
Սերգեյ Բագրատյանի հարցը վերաբերել է Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի աճին եւ հակակոռուպցիոն ռազմավարությանը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, նշելով, որ կոռուպցիան ոչնչացնում է ժողովրդավարությունը եւ երկրի իշխանության նկատմամբ հավատը, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարտավարություն է որդեգրել Կա...

01.03.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 2-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...

01.03.2023
Մարիա Կարապետյանը եւ Սարգիս Խանդանյանը մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել «Եվրանեսթ» ԽՎ 10-րդ նստաշրջանի աշխատանքներից
Փետրվարի 19-21-ը Քիշնեւում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ թե' կառավարող, թե' ընդդիմադիր խմբակցություններից: Այս մասին ասել է կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետ...

01.03.2023
Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի մեր առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանքով
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ադրբեջանից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից եղել է որեւէ արձագանք խաղաղության պայմանագրի մեր առաջարկների վերաբերյալ: «Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը ...

01.03.2023
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները
Ուզում եմ առանձնակի կարեւորություն տալ այն հանգամանքին, որ մենք վեհաժողովի շրջանակում ունեցել ենք երկկողմ հանդիպումներ, որոնք շատ կարեւոր եւ արժեքավոր են եղել. ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները՝ նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական...

01.03.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել այդ օրվա ոճրագործության զոհերի հիշատակին: ...

01.03.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մարտի 1-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ազգային ան...

01.03.2023
Խաղաղության ձգտումը կրճատում է երկրների միջեւ հեռավորությունը. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Նա շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող համագործակցություն: Զրույցի ընթացքում կարեւորվել են միջխորհրդարանական կապերը՝ մասնավորե...

01.03.2023
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը
Համաձայնագիրը վավերացնելու նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավար...

01.03.2023
Քննարկվել է մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակմանը վերաբերող արձանագրությունը
Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Համաձայնագրի 5.7 հոդվածով նախատեսված է մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդնում: Այն հանձնարարվել է Եվրասիական տն...

01.03.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՀ եւ ՌԴ համագործակցությանը վերաբերող նոր համաձայնագիր
Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետու...

01.03.2023
Ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տ...

01.03.2023
Հարգանքի տուրք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական բարձրաստիճան այրեր մասնակցել են մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: ...

01.03.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան` 13.03.2023 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան` 17.03.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 06.03.2023 -10:00-12:00,   2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 07.03...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am