National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.03.2023
Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի մեր առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանքով
1 / 3

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ադրբեջանից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից եղել է որեւէ արձագանք խաղաղության պայմանագրի մեր առաջարկների վերաբերյալ:

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է, բայց արձագանք չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք պայմանագրի տարբերակ, արձագանքի ձեւավորումը որոշակի ժամանակ է պահանջում: Ենթադրվում է, որ որոշ ժամանակ հետո արձագանք կլինի»,- հարցին ի պատասխան՝ նշել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ, եւ այն պետք է շարունակական լինի: Նիկոլ Փաշինյանի խոսքով փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում եւ միշտ չէ, որ դրանք պահանջում են առերես հանդիպում:

Մանրամասները՝ տեսանյութում: