National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.03.2023
Իրականացվում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիր. Լիլիթ Ստեփանյանը նախարարից հետաքրքրվել է ծրագրով
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ հետաքրքրվելով նախարարի՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում օրերս կայացած հանդիպումով:  Կառույցում նախարարը ծանոթացել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրին:

«Ի՞նչ արդյունավետությամբ է գործել ծրագիրը, քանի՞ միջոցառում է եղել եւ քանի՞ մարդ է մասնակցել ծրագրին»,- հարցրել է պատգամավորը:

Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ պիլոտային ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզում, ավելի քան 130 զինհաշմանդամություն ունեցող անձանցից ծրագրին մասնակցել է ավելի քան 40-ը: Մյուսները կա՛մ Հայաստանում չեն գտնվել, կա՛մ ընդգրկված են եղել այլ ծրագրերում եւ աշխատանքներում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը շարունակել եւս երկու մարզում:

Մանրամասները՝ տեսանյութում: