ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ հետաքրքրվելով նախարարի՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում օրերս կայացած հանդիպումով: Կառույցում նախարարը ծանոթացել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրին:
«Ի՞նչ արդյունավետությամբ է գործել ծրագիրը, քանի՞ միջոցառում է եղել եւ քանի՞ մարդ է մասնակցել ծրագրին»,- հարցրել է պատգամավորը:
Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ պիլոտային ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզում, ավելի քան 130 զինհաշմանդամություն ունեցող անձանցից ծրագրին մասնակցել է ավելի քան 40-ը: Մյուսները կա՛մ Հայաստանում չեն գտնվել, կա՛մ ընդգրկված են եղել այլ ծրագրերում եւ աշխատանքներում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը շարունակել եւս երկու մարզում:
Մանրամասները՝ տեսանյութում: