National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.03.2023
Օրենսդրական նախաձեռնությունը պետության եւ հասարակության անհանդուրժող վերաբերմունքն է ընտանիքում բռնության նկատմամբ. Հերիքնազ Տիգրանյան
1 / 4

Կառավարությունը նախաձեռնել է կարգավորում, որ մինչեւ 2026 թվականը, հաշվի առնելով, որ առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում ամբողջությամբ կներդրվի եւ կավարտվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, «Հատուցման» հիմնադրամի շահառու այն զինծառայողները, որոնք ունեին երկրորդ խմբի հաշմանդամություն եւ բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում ձեռք կբերեն երրորդ խմբի հաշմանդամություն, կշարունակեն ստանալ պետության կողմից նշանակվող պարգեւավճարը, կենսաթոշակը, ինչպես նաեւ միջինացված գումար պետության կողմից. մարտի 2-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ամփոփելով ԱԺ հերթական նիստերի աշխատանքները` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Խոսելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին` նա նշել է, որ նոր տեխնոլոգիաներին համահունչ` սահմանվել է, որ բռնարարի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն պետք է իրականացվի: Դիտարկումը, որ պետությունը լրացուցիչ ֆինանսներ է ծախսում, Հերիքնազ Տիգրանյանը համարել է արդարացված, քանի որ միայն 2022 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ հազարից ավելի ահազանգ է ստացվել. հետեւաբար դա պետության եւ հասարակության անհանդուրժող վերաբերմունքն է ընտանիքում բռնության նկատմամբ:

Լրագրողը խնդրել է մեկնաբանել օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի արած այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցել են օնլայն դիվանագիտության: Պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ երեկ ՀՀ վարչապետը պատասխանել է, թե ինչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի գործընթացը: Նշվել է, որ երեք փուլով գործընթաց է եղել. այդ գործընթացը տեղի է ունենում նաեւ օնլայն ձեւաչափով: Իսկ օնլայն ձեւաչափով ընթացող գործընթացը, ըստ պատգամավորի, արագացնում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքման գործընթացը:

Պաշտոնական Երեւանը հաճախ է խոսում, որ պետք է միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծվի, որի շրջանակում Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ. լրագրողը խնդրել է մեկնաբանել, թե ինչ է նշանակում «միջազգային տեսանելի մեխանիզմ» արտահայտությունը: «Տեսանելի մեխանիզմն իրենից ենթադրում է գործընթացների թափանցիկություն, որի շնորհիվ ոչ միայն Արցախի ժողովուրդն է համոզվելու, որ իրենց անվտանգությունն ու իրավունքներն ապահովված են, այլ նաեւ ամբողջ աշխարհն ու Հայաստանի Հանրապետությունը»,- պատասխանել է Լիլիթ Մինասյանը` հավելելով, որ ձեւաչափը դեռեւս քննարկման փուլում է:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am