National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.05.2006
Կարեւորվեց համագործակցության խորացումը

Մայիսի 13-ինԱժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դ’Բրիշամբոյի գլխավորած պատվիրակությանը, հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:

Նշելով, որ լավ հարաբերություններ են ստեղծվել Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ` կողմերը կաեւորեցին ժողովրդավարության խորացումը եւ բարեփոխումների շարունակումը: Առաջիկա համապետական ընտրությունների առումով` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին  դ’Բրիշամբոն կարեւոր համարեց ընտրական օրենսգրքի ընդունումը, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցված աշխատանքը եւ ժողովրդավարարության չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, որին կնպաստեն դիտորդական առաքելությունները:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ժողովրդավարության խորացումն ու բարեփոխումների շարունակումը անհրաժեշտ պայման համարեց Հայաստանի առաջընթացի համար եւ կարեւորեց այդ ճանապահին համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am