National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2023
Բարեփոխվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը
1 / 3

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաեւ օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

«Օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է թե' Կառավարությունում, թե' քաղաքացիական հասարակության հետ: Կարելի է ասել, որ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել, փոփոխությունները բավականին շատ են»,- ասել է նախարարը եւ հավելել, որ հիմնական հասկացություններում եւս շատ են փոփոխությունները:

Սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության եւ նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվել է, թե ինչպես է որոշվում` ո՞րն է համարվում ազդակիր համայնք: Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ ազդակիր համարվում է հանքավայրին ամենամոտ գտնվող բնակավայրը: Նրա խոսքով հարցով հետաքրքրված են քաղհասարակության ներկայացուցիչները, հարցը քննարկման փուլում է, եւ ակնկալվում է, որ քննարկումների արդյունքում կսահմանվեն որոշակի չափորոշիչներ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am