Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի ունեցավ մայիսի 3-ին վթարված ինքնաթիռի զոհերի հարազատներին աջակցություն ցույց տալու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որի ընթացքում ԱԺ խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչները հաղորդեցին, որ տեղի է ունեցել հանգանակություն եւ գումարներ են փոխանցվել այդ նպատակով ստեղծված հաշվեհամարներին: