National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2023
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը. ՆԳ նախարար
1 / 1

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը:

Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության եւ ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:

Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման տեսլականի մասին՝ նախարարը նշել է, որ որպես մասնագիտական կառույց՝ ծառայությունը զարգանալու է 4 ուղղությունով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա եւ Ունիվերսալ ոստիկանություն: «Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները: 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երեւանում եւ մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները»,- ընդգծել է զեկուցողը:

Հիմք ընդունելով այն մոտեցումները, որ պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայություն կազմակերպելու լավագույն մոդել, պետք է ներդրվի ամբողջ հանրապետությունում, հաշվետու ժամանակահատվածում ծառայության ստորաբաժանումները գործարկվել են նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:

Նախարարը փաստել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը:

Անդրադառնալով համակարգում կին ծառայողների թվի շարունակական ավելացմանը՝ զեկուցողը նշել է, որ աշխատանքներ են տարվում վերջիններիս՝ ծառայության ընդունման չափորոշիչների վերանայման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք: «Այս տարի հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Ոստիկանությունն ակտիվ կերպով շարունակելու է հակազդել տվյալ հանցատեսակի տարածմանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Նախարարը ներկայացրել է նաեւ 2022 թվականին իրականացված այլ աշխատանքներ, պատասխանել պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am