National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.03.2023
Հաշվետու տարում կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ. Զարեհ Սինանյան
1 / 2

Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության եւ ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000 դիմում: Կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ: 334 ուկրաինահայ ընտանիք օգտվել է ինտեգրման աջակցության փաթեթից: 104 սիրիահայ եւ լիբանահայ գրասենյակի միջնորդությամբ պետպատվերի շրջանակում օգտվել է առողջապահական ծառայություններից, փոխհատուցվել է 18 սիրիահայ ուսանողի վարձավճար:

Անդրադառնալով 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ աշխարհի 50 երկրից գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 600 հոգի:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ եւ Արցախի պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2021-2022 թթ. սփյուռքահայ 50 մասնագետ ներգրավվել է Հայաստանի եւ Արցախի պետական կառավարման համակարգի 26 կառույցում: ՀՀ-ում մնացած ծրագրի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանքի է անցել: Միջոցառման մասնակիցները մշակել են 10 նոր ծրագիր:

«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար ուսումնաճանաչողական ծրագիր: Այն ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, որին 4 փուլով մասնակցել է 422 անձ՝ 18 երկրից:

2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների եւ գործիչների վերաբերյալ տեղեկատվություն:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանի պետական համակարգում տարեցտարի ներգրավվում են բարձրակարգ կայացած մասնագետներ:

Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am