Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆեն Նիքսին եւ քաղաքական փորձագետ Ռասա Ալիսաուսկեին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գործունեությանն առնչվող հարցեր, կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը: Հյուրերը Արթուր Բաղդասարյանին ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները տարբեր հիմնախնդիրների շուրջ: