National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.05.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Մայիսի 19-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյան ի նախագահությամբ , երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց կառավարության հեղինակած  «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրինագիծը, որը ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Նշվեց, որ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը մշակված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան եւ նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման եւ հակաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

«Երեւան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի քննարկման հատուկ կարգի մասին հանձնաժողովը որոշեց` «Երեւան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ դրանց քվեարկությունից հետո` 24 ժամվա ընթացքում:

Հանձնաժողովը որոշեց հետաձգել «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հայխնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին», «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շաքարախտի կանխարգելման եւ բուժման մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը մինչեւ 30 օրով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ նիստում քննարկեցերկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրինագիծը:ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ նախորդ ծրագրի համեմատությամբ` մասնավորեցման ծրագրից դուրս են եկել առողջապահական կազմակերպությունները, հանվելեն փոքր օբյեկտներին տրված արտոնությունները, այսինքն` եթե նախկինում տարաժամկետ վճարումներ կատարող փոքր օբյեկտները վճարումը միանգամից էին կատարում, ստանում էին զեղչային արտոնություններ, ինչը նոր ծրագրով որոշվեց չերկարաձգել:

Տիկին Կիրակոսյանը տեղեկացրեց նաեւ, որ օրինագծի` առաջին ընթերցմամբ քննարկումից հետո եղել են մի քանի առաջարկություններ սեփականաշնորհման օբյեկտների ցուցակի մեջ որոշակի փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ հաշվի են առնվել եւ ընդունվել:

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի այն հարցին, թե եղել են արդյոք մանկապարտեզների մասնավորեցման դեպքեր, թե` ոչ, բանախոսը տեղեկացրեց, որ մինչեւ համայնքներին հանձնելը այդպիսի դեպք չի գրանցվել, իսկ եթե որեւէ համայնք նման տարածք է օտարում, հաշվետու չէ իրենց վարչությանը. դա համայնքային սեփականություն է:

Օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հետաձգվեց, որոնք հիմնականում կապված էին բյուջետային նոր հատկացումների հետ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին»օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նա նշեց, որ քրեական օրենսգրքում նախատեսված չեն հանցակազմեր` այլընտրանքային աշխատանքային ծառայողների կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: Պարոն Մալխասյանը տեղեկացրեց, որ կասեցվելու է այլընտրանքային ծառայության ընդհատումը, ծառայողները շարունակելու են ծառայությունը ողջ ժամանակահատվածով` անգամ արդարացման դեպքում: ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի փոփոխությամբ սահմանվել է նաեւ աշխատանքային ծառայողների պատասխանատվությունը ծառայությունից խուսափելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա` օրենքի ընդունման հիմնական նպատակներն են «ՀՀ քրեական օրենսգրքում» եվրոպական չափորոշիչներին համապատասխան ապահովել մարդկանց թրաֆիկինգի բնորոշումը, վերջինիս դեմ արդյունավետ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը, մարդկանց թրաֆիկինգի եւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու հանցակազմերի սահմանազատումը: Պարոն Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենքը նախապատրաստվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2005 թվականի մայիսի 16-ին ընդունված «Մարդկանց թրաֆիկինգի դեմ գործողությունների մասին» կոնվենցիայի դրույթների հիման վրա:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Հիմնական զեկուցողի բնորոշմամբ` փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բժշկական սպասարկման կարգը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նրա բնորոշմամբ` օրենքում կատարվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով: Փոխնախարարը նշեց, որ օրինագծով հստակեցվում է ՄԻՊ-ի ընտրությունների անցկացման եւ պաշտոնի ստանձնման ժամկետները, սահմանվում է նրա որոշումների բողոքարկման անթույլատրելիությունը :

«Լոբբիստական գործունեության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: Օրինագծի ընդունումը նպատակ ունի ապահովել անձանց մասնակցությունը, օրինականությունը եւ հրապարակայնությունը իրավաստեղծ ոլորտում` կարեւորելով իրավական ակտերի ընդունման գործընթացում պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի հավասարակշռվածությունը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի ինստիտուտը, ուստի հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների լիազորությունները վերապահվում են փաստաբանների պալատի արտոնագիր ունեցող փաստաբաններին:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման կանոնները վերանայելու անհրաժեշտությամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա գնահատմամբ` օրինագիծը հետապնդում է անբարեխիղճ հայցվորի չարաշահումներից գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակ:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` օրենքների ընդունումը պայմանավորված է օրենսդրական ակտերը ՀՀ Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախարարն ընդգծեց, որ օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների եւ լրացումների առանցքը քրեական օրենսգրքում միասնական պետական պատժային քաղաքականության իրագործմանն ուղղված դրույթների ամրագրումն է, որի արդյունքում կհստակեցվեն «տուգանք» եւ «հանրային աշխատանքներ» պատժատեսակների նշանակման եւ կիրառման պայմանները, տուգանքի կատարման անհնարինության դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ 1992 թ. հուլիսի 6-ի «ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ կոնվենցիան:

Հանձնաժողովի որոշմամբ` մինչեւ 30 օրով հետաձգվեցին «Տարածքային կառավարման մասին», «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփո խություն կատարելու մասին», «ՀՀ պետական զինանշանի մասին»եւ «ՀՀ օրհներգի կիրառման մասին» օրինագծերը:

Քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի նախագահությամբ, քննարվեցին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու ներկայացված հարցերը:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառողների գործունեության կասեցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած նախագծերը նստաշրջանի օրակարգում կառաջարկվի ընդգրկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքով նախատեսվել էր, որ գործադիրը պետք է ներկայացնի ՀԴՄ-ներ կիրառողների գործունեությունը կասեցնելու մասին օրինագիծ: Սա այն դեպքերում, երբառեւտրային գործունեություն իրականեցնելիս պարբերաբար խախտվել են ՀԴՄ-ների կիրառման կանոնները:Կասեցումը կրելու է ժամակավոր բնույթ, եւ, ըստ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, լինելու է ոչ թե պատժելու, այլ տնտեսավարող սուբյեկտի վրա ներազդելու միջոց: Նախագծով նախատեսվում է, մինչ տնտեսավարողի գործունեության կասեցումը, նրան տալ մինչեւ երկու օր ժամանակ` փչացող ապրանքատեսակների պահպանությունը հոգալու նպատակով: Նախագիծը չի տարածվելու արտադրական ձեռնարկությունների կամ բանկերի վրա:Նախատեսվում է, որ նախագիծն ուժի մեջ կմտնի 2008 թ.-ից, երբ ՀԴՄ-ներկիրառումն ավելի կընդլայնվի:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ գործադիրըփորձում է մեղմել գյուղատնտեսական նշանակության մեքենաներիշահագործման պայմանները:Գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ,տրակտորային կցանքներիպետհամարանիշ տալու եւ վերականգնելուհամար պետական տուրքն առաջարկվում է նվազեցնել կրկնակի:

Քառօրյա նիստերի օրակարգում հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել հինգ հարց եւ երկու միջազգային համաձայնագիր: Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագիրըերկրորդ ընթերցմամբ կառաջարվի ընդունել որոշակիորեն փոփոխված:Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ծրագրից հանվել են «Վանաձոր Թեստ»ՓԲԸ-ն եւ «Երեւանի բեռնման բեռնաթափման ուղեմաս» ՊՓԲԸ-ն, փոխարենն ընդգրկվել է «Գեոկոմպլեքս» ՊՓԲԸ-ն:ՄԱԿ խմբակցության պատգամավոր Մնացական Պետրոսյանը հանձնաժողովի գնահատականին ներկայացրեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխության իր նախագիծը: Պատգամավորն առաջարկում է սիգարի համար սահմանված հաստատագրված վճարի չափըվերանայել`մեկուկես միլիոն դրամը550 հազար դարձնելով ներմուծման պարագայում, ներքին արտադրողի համար` 1,1 միլիոն դրամը կփոխարինվի 300 հազար դրամով: Սա կնպաստի ոլորտում ստվերային շրջանառության նվազմանը, կարծում էՄնացական Պետրոսյանը:

ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը ներկայացրեց պալատի 2005 թ. հաշվետվությունը:Հաշվետու տարվա վերահսկողության արդյունքներն ամփոփվել են 39 հաշվետվություններումեւ տեղեկանքներում: Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ անցած տարի իրականացված` 25 վարկային ծրագրերի 64 տոկոսը թերակատարվել է: Ըստ հաշվետվության,հարկային պետական ծառայության կողմից իրականացված` հարկերի հավաքագրման գործընթացը 2003 եւ 2004 թվականներինհամարժեք չի եղել տնտեսական աճիտեմպերին: Վերահսկիչ պալատի գնահատմամբ, դա պայմանավորված էհամախառն ներքին արդյունքի կառուցվածքում հարկերի գծովարտոնյալ ոլորտների մեծ տեսակարար կշռով, ինչպես նաեւհարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ցածր մակարդակով: Վերահսկիչ պալատը նաեւ արձանագրել է, որ մասնավորեցման ծրագիրը` 2001-2003 թթ. (որում ընդգրկված է նաեւ 2004թ.) կատարվել է 77 տոկոսով. ընկերությունների զգալի մասը չի հաջողվել սեփականաշնորհել: Այդ ժամակահատվածում ուղղակի վաճառքի ձեւով եւ մրցույթով մասնավորեցված ընկերությունների վաճառքի գինը կազմել է գնահատված արժեքի 25,7 տոկոսը:

ԱԺ արտ աքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ ում հանձնաժո ղովի նախագահ Արմեն Ռուստամյան ի նախագահությամբ` ա րտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանըներկայացրեց 2005 թ . սեպտեմբերի 20-ին եւ 2005 թ. դեկտեմբերի 30-ին հայտագրերի փոխանակման ձեւով ստորագրված «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի մասին» համաձայնագիրը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Ֆինանսներիեւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց 2006 թ. մարտի 3-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ԳԴՀ կառավարության միջեւ 2005-2006 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը եւ2006 թ. մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, միջեւ կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագիրը:Վաշինգտոնումստորագրված համաձայնագիրը նպատակաուղղված է Հայաստանում գյուղական աղքատության կրճատմանը գյուղատնտեսական հատվածի տնտեսական գործունեության կայուն աճի միջոցով: Համաձայնագրով նախատեսվում է բարելավել գյուղական ճանապարհների վիճակը, ընդլայնել եւ բարելավել ոռոգման համակարգի որակը, հզորացնել համակարգը կառավարող միավորները: Այս նպատակների իրականացման համար «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Հայաստանի կառավարությանը որպես դրամաշնորհ տրամադրում է 235.650.000 ԱՄՆ դոլար:Ծրագրով նախատեսվում էվերանորոգել 943 կմ ճանապարհներ` կազմված 85 ճանապարհային հատվածներից, որոնցից 321 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ են, իսկ 622 կմ ` տեղական նշանակության:Ըստ ծրագրի`ոռոգման 21 համակարգեր կվերականգնվեն, 15 համակարգեր անցում կկատարեն մեխանիկական ոռոգումից ինքնահոսի, 7 ջրամբարներ կվերակառուցվեն,կվերականգնվեն 200 կմ մայր ջրանցքներ, կվերանորոգվեն 68 պոմպակայաններ, կվերականգնվի Արարատյան դաշտավայրի արտադրական համակարգին ծառայող դրեժանային ցանցըեւ այլն:

Համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն Ազգային ժողովի վավերացմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստ հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի նախագահությամբ քննարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը:Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի առաջիկա քառօրյանիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում կընդգրկվի կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Փոխնախարարը նշեց, որ օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնկալանքի դատապարտված զինծառայողների նյութակենցաղային եւ բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով: Սակայն օրենսգրքում նախատեսված չէ կալանքի դատապարտված զինծառայողների բուժսանիտարական ապահովման կարգի վերաբերյալ դրույթ: Ներկայացվող լրացումը հաշվի է առնում այն հանգամանքը,որ կալանքի դատապարտված զինծառայողները, կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների պես, պատժի կրումից ազատվելուց հետո, ուղարկվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու, հետեւաբար հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բուժսպասարկումը նպատակահարմար է իրականացնել կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների համար ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բժշկական սպասարկման կարգը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am