National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.03.2023
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 126 միջոցառում. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
1 / 9

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարը նշել է, որ նախորդ տարվա պետական բյուջեից փաստացի կենսաթոշակային ապահովվածությանն ուղղվել է շուրջ 412 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավմանը՝ շուրջ 40 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցության համար՝ շուրջ 27.6 մլդ դրամ: Սոցիալական ապահովությանը 2022 թվականին տրամադրվել է մոտ 73.9 մլրդ դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, իսկ զբաղվածության խնդիրների լուծման նպատակով ծախսվել է 860 մլն դրամ: Սոցիալական փաթեթների ապահովման համար հատկացվել է շուրջ 9.3 մլրդ դրամ:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2022 թվականի ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների բնագավառում իրականացված միջոցառումներին: Անդրադառնալով Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար աջակցություն հատկացնելու ծրագրին՝ նախարարը նշել է, որ այդ շրջանակում նախորդ տարի աջակցություն է տրամադրվել 10.103 երեխայի: Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 10.362 անձ, 1178 անձ ձեռք է բերել ժամանակավոր զբաղվածություն՝ ներգրավվելով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է նաեւ կենսաթոշակային ապահովության ոլորտում կատարած փոփոխությունները՝ նշելով, որ կենսաթոշակի հիմնական ցուցանիշները փոփոխվել են երկու անգամ՝ հունվարի 1-ին եւ սեպտեմբերի 1-ին. հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն: Ըստ նախարարի՝ 2022 թվականի երկրորդ կիսամյակում կենսաթոշակային քարտերով ապահովվել է շուրջ 9 մլրդ 600 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, իսկ հետգործարքներից շահառուներին տրված հետվճարը կազմել է 800 մլն դրամ:

Հաշվետու տարում փաստացի նպաստ է ստացել շուրջ 76.100 ընտանիք, որոնց նպաստի միջին ամսական չափը կազմել է 31.350 դրամ: Նախորդ տարի իրականացվել է 2600 կարիքների խորքային գնահատում: Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով 68 խնամատար ընտանիքում իրականացվել է 106 երեխայի խնամք:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մասնավորապես, նախարարից հետաքրքրվել է, թե ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված ինչպիսի քայլեր են իրականացվում:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ զբաղվածության ռազմավարությունը դիտարկվում է նաեւ որպես աղքատության հաղթահարման ռազմավարություն, քանի որ զբաղվածությամբ հնարավոր կլինի ապահովել կայուն եկամուտ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am