National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.04.2023
Կարեւոր է որոշում կայացնողների խոսքում եւ գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան
1 / 8

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին:

Բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ հաջորդ տարի կլրանա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Ընդգծելով երկու երկրների օրենսդիրների արդյունավետ աշխատանքն ամենատարբեր խորհրդարանական հարթակներում՝ բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել խորվաթական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար: Նա, մասնավորապես, առանձնացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցում համատեղ աշխատանքը: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւի նախաձեռնությունների ժամանակ Խորվաթիան բազմիցս Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ եղել է համահեղինակ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ադրբեջանական ագրեսիայի եւ ԼՂ հակամարտության համատեքստում Հայաստանին եւ ԼՂ-ին աջակցելը կնշանակի լինել պատմության եւ արդարության կողքին»,- նշել է Հայկ Մամիջանյանը: Պատգամավորն այս առումով հիշեցրել է Ադրբեջանի նախագահի կողմից պետական պարգեւ ու մրցանակ շնորհելը երկու գործչի, որոնք, պարզապես, ապահովել են Լաչինի միջանցքում ուսանողների ներկայությունը: «Այսինքն՝ իրենք ոչ մի բնապահպանական ակցիա չէին իրականացնում: Սա պարգեւ էր 120.000 հայերի շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գրանցած արդյունքներին: «Մենք ուզում ենք որոշում կայացնողների խոսքում եւ գործում տեսնել փոփոխություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են»,- փաստել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Նա խոսել է նաեւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցում եւս մերժում է միջազգային դիտորդական առաքելության ներգրավումը:

Որպես պատմաբան՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դոմագոյ Հայդուկովիչը շեշտադրել է, որ բազմաթիվ վանքեր, գերեզմանատներ, եկեղեցիներ ավերվել են, փորձ է արվել հայկական տարածքներում վերացնել հայկական ներկայությունը: Դոմագոյ Հայդուկովիչը կարեւորել է տեղում խնդիրներին ծանոթանալը եւ ընդգծել, որ դա հնարավորություն կտա իրենց՝ եվրոպական տարբեր հարթակներում բարձրաձայնելու դրանց մասին: Նա խոսել է նաեւ ԵՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը եւս անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամի մասով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործմանը: Նա կարեւորել է համագործակցությունը ԵԽԽՎ տիրույթում:

Բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ եւ նշել, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նրա համոզմամբ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, սակայն գործնականում այլ քայլեր է իրականացնում: «Հայաստան» խմբակցության ղեկավարն այս բարդ իրավիճակում կարեւորել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող արձագանքը լինի հասցեական:

Բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է Արցախում շրջափակված 120.000 հայերի առողջապահական եւ սոցիալական խնդիրների մասին, նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գերակա: Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ ակնկալում է գործընկերների հասցեական արձագանքը:


12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am