Ապրիլի 7-ին հեռավար ձեւաչափով տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստը: Այն նախագահել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը: Աշխատանքներին մասնակցել են Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են «Խորհրդարանների դերն էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում ՍԾՏՀ անդամ երկրներում» թեմայով զեկույցն ու ՍԾՏՀԿ-ին ուղղված առաջարկությունը: