|
|
12.04.2023
65 պատգամավոր կողմ է քվեարկել Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին:
Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կողմ է քվեարկել 65 պատգամավոր:
Այսպիսով, Ազգային ժողովը համաձայնություն է տվել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:
Միջնորդությունը խորհրդարանը քննարկել էր ապրիլի 11-ի նիստում:
12.04.2023 Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվել է Տեղ գյուղի մոտակայքում երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցած զինված բախումով՝ սկսած դեռեւս մարտի 29-ից, երբ ադրբեջանական զորքերի շարժ է նկատվել: «Ի՞նչ գնահատական կտայիք մեր ուժային մարմինների գործունեությանը»,-...
12.04.2023 Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Պետական արարողակարգի մասին» օրենքում
«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու, այցերը պատշաճ ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով: «Բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվ...
12.04.2023 Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է ...
12.04.2023 Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Անահիտ Մանասյանը
Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն:...
|