|
|
12.04.2023
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Պետական արարողակարգի մասին» օրենքում
«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու, այցերը պատշաճ ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով:
«Բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները: Կհստակեցվի փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձեւաչափը. ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` վարչապետի որոշմամբ:
Հարցը քննարկվել է ԱԺ ապրիլի 12-ի նիստում, կարգավորումները ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
12.04.2023 Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվել է Տեղ գյուղի մոտակայքում երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցած զինված բախումով՝ սկսած դեռեւս մարտի 29-ից, երբ ադրբեջանական զորքերի շարժ է նկատվել: «Ի՞նչ գնահատական կտայիք մեր ուժային մարմինների գործունեությանը»,-...
12.04.2023 Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է ...
12.04.2023 Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Անահիտ Մանասյանը
Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն:...
|