National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.04.2023
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների եւ նրանց անդամների միջեւ հաղորդակցությունն ավելի ժամանակակից կդառնա. Վաչե Տերտերյան
1 / 2

««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին հնարավորություն ընձեռել մեծացնելու թվային լուծումների եւ թվային տեխնոլոգիաների ներգրավվելու դաշտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ապրիլի 12-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ: Նրա խոսքով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվություններն ուղարկել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատասխանատու կլինի էլեկտրոնային հարթակի նախագծման, վարման եւ դրա հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնելու համար:

«Երբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կընդունեն որոշում եւ կմիանան այդ հարթակին` իրենք կունենան հնարավորություն բազմաբնակարան շենքի անդամներին բոլոր գործառույթները հասու դարձնել էլեկտրոնային եղանակով, դրանք կհամարվեն պատշաճ ծանուցումներ, եւ դրանից բխող իրավական հետեւանքները կգործեն»,- ասել է նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել է կողմ քվեարկել:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am