Հնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին
1 / 2
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանական զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ զինծառայողը համածառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից` մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: «Մեր` միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»,- պարզաբանել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ, ըստ ստացված տվյալների, երկրորդ զինվորը, որը դեռեւս փնտրվում է, ուզում է վերադառնալ Ադրբեջան:
12.04.2023 Սիսակ Գաբրիելյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ հանրության մի մասը մեղադրում է իշխանությանը դրանց վատթարացման համար: Նա հետաքրքրվել է` արդյո՞ք դա ճիշտ է: «Հայ-ռուսակ...
12.04.2023 ՀՀ-Ադրբեջան հանդիպումների ձեւաչափը կվերագործարկվի. Արարատ Միրզոյանը մանրամասներ է պատմել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵՄ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններով, ԼՂ հայության ինտեգրումով ու ՀՀ-Ադբեջան խաղաղության պայմանագրով:...
12.04.2023 Քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել՝ մեր աշխատանքում չենք հաջողել. ՀՀ վարչապետ
Գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ծնողներն անհամբեր են եւ սպասում են հենց վարչապետի խոսքին: Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետական մա...
12.04.2023 Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվել է Տեղ գյուղի մոտակայքում երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցած զինված բախումով՝ սկսած դեռեւս մարտի 29-ից, երբ ադրբեջանական զորքերի շարժ է նկատվել: «Ի՞նչ գնահատական կտայիք մեր ուժային մարմինների գործունեությանը»,-...
12.04.2023 Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի պահին ԵՄ դիտորդական առաքելությունը ներկա չի եղել Տեղ համայնքում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ԶՈՒ երեկվա սադրիչ գործողությունները ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային տեսադաշտի ներքո՞ են եղել, նրանք տեխնիկապես այդ սադրանքներն արձանագրելու հնարավորություն ունեցե՞լ են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուար...
12.04.2023 Արդյո՞ք հնարավոր էր կանխել Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպը. Սերգեյ Բագրատյան
Ապրիլի 11-ի Ադրբեջանի հետ բախումն արդյո՞ք հնարավոր էր բացառել, նման ռիսկայնություն ունեցող հատվածներ էլի կա՞ն. ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամանակ հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ միջա...
12.04.2023 «5-րդ շարասյան» գոյության մասին փաստեր կա՞ն. Անդրանիկ Քոչարյանի հարցը ՀՀ վարչապետին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ «5-րդ շարասյան» գոյության մասին փաստեր կա՞ն: Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանել է օրինակներով: «Երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մ...
12.04.2023 Մադրիդյան սկզբունքներից առաջ ԼՂ ինքնորոշվելու տեղը ԽՍՀՄ-ն էր, դրանից հետո՝ Ադրբեջանը. ՀՀ վարչապետ
Խաղաղությանն ուղղված բանակցությունների շրջանակում Հայաստանը հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ եւ ճանաչում է վերջինիս տարածքային ամբողջականությունը, սակայն այս հայտարարությունները որոշ շրջանակներ ներկայացնում են հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից. ԱԺ-Կառավարությ...
12.04.2023 Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է խաղաղության պայմանագրի գործընթացը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ փուլում է խաղաղության պայմանագրի գործընթացը: «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն, կարգավորվեն Լեռնային Ղար...
12.04.2023 Կարեւորվել են Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի խորհրդարանի համատեղ աշխատանքը կենսաբժշկության ոլորտում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 12-ին հյուրընկալել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավ...
12.04.2023 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովն ապրիլի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր` ոսկու խ...
12.04.2023 Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Պետական արարողակարգի մասին» օրենքում
«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու, այցերը պատշաճ ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով: «Բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվ...
12.04.2023 Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է ...
12.04.2023 Կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է արժեհամակարգային կրթությունը. Արամայիս Փաշինյան
Ազգային ժողովն ապրիլի 12-ի հերթական նիստում քննարկել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության մասին» հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր...
12.04.2023 Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայողները կատեստավորվեն, կստանան հավելավճար
Գործադիրն օրենսդրական փաթեթով առաջարկում է ոստիկանության համակարգում ներդնել ատեստավորման նոր համակարգ, որը նպատակ է հետապնդում բարձրացնել ծառայության գրավչությունն ու որակյալ եւ բարեվարք կադրերին տրամադրել սոցիալական ավելի բարձր երաշխիքների փաթեթ` ի դեմս հավելավճարի հաշվարկման: ԱԺ-ի` ապրիլի 12-ի նի...
12.04.2023 Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Անահիտ Մանասյանը
Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն:...