National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.05.2006
ԵԱՀԿ դեսպանները խորհրդարանում

Մայիսի 26-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ պատվիրակությանը, որի կազմում էին դեսպաններ Կառլոս Սանչես Բուդան (Իսպանիա), Մետտե Կոնգշեմը (Նորվեգիա), Ալեքս Բերգը (Գերմանիա), Մարիա-Փիա Կոտբաուերը (Լիխտենշտեյն):

Պարոն Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ առաքելության գործունեությունը Հայաստանում եւ կարեւորեց տարբեր ծրագրերի իրականացումը: ԱԺ փոխնախագահը համառոտ անդրադարձավ Հայաստանի ներքաղաքականկյանքում տեղի ունեցող իրադարձություններին,առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին` կարեւորելով դրանց ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներով անցկացումը: Հյուրերի խնդրանքով պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին` հույս հայտնելով, որ Ընտրական օրենսգրքիբարեփոխվածտարբերակնարդեն աշնան սկզբում ընդունված կլինի:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` դեսպանները նշեցին, որ Թուրքիայիհետ հարաբերությունները ավելի դյուրին կդառնան այն դեպքում, երբ հակամարտությունը կլուծվի, ինչին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Թուրքիայի առջեւ նրա ԵՄ անդամակցության պայմաններում Ղարաբաղի հարցը դրված չէր եւ նորմալ չէր լինի, եթե Թուրքիա-ԵՄ հարաբերությունները պայմանավորված լինեին երրորդ եւ չորրորդ երկրների հարաբերություններով, որոնք ԵՄ անդամ չեն:Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ եւ կարեւորելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների դերը խնդրի կարգավորման հարցում` պարոն Հովհաննիսյանը տեսակետ հայտնեց, որ հիմնախնդրի լուծման մեջ կարեւոր է ոչ միայն առաջարկվող լուծումների բովանդակությունը, այլեւ հասարակությունների մեջստեղծված մթնոլորտը, թե որքանով են իշխանությունները հասարակություններին նախապատրաստում փոխզիջման: Երբեք Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների,ռազմատենչ հայտարարություններով հանդես չեն գալիս, չեն քարոզում պատերազմ եւ ատելություն: Հայաստանյան մամուլում չի գտնվի որեւէ հրապարակում, որը սերմանում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն, մինչդեռ ադրբեջանական մամուլը, դասագրքերը  հեղեղված են հայատյաց հրապարակումներով, նույնիսկմանկական ռադիո եւ հեռուստահաղորդումներում բացասական կերպարները ազգությամբ միշտ հայ են, ինչըքիչ հույս է ներշնչում, թե ադրբեջանական հասարակությանը պատրաստում են փոխզիջումների:Քանի որ ԵՄքաղաքականությունը բաց սահմաններն են, բաց հասարակությունն է, ազատ առեւտուրը, ապա պարոն Հովհաննիսյանի կարծիքով` հակամարտության կարգավորումը հնարավոր է փոխգործակցության, տարածաշրջանային տնտեսական համագործակցության պայմաններում, ինչին խոչընդոտում են Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց վարած քաղաքականությամբ:Այս պայմաններում դժվարանում է ԵՄ նոր հարեւանության քաղաքականության իրականացումը տարածաշրջանում, քանի որԵՄ ծրագրերը ինտեգրման եւ համագործակցության վրա են հիմնված: Պարոն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ լուծումներ կգտնվեն, եթե ԵՄ քաղաքականության սկզբունքները կիրառվեն նաեւ Թուրքիայի նկատմամբ, որը շրջափակման է ենթարկել Հայաստանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am