National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.04.2023
Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի պահին ԵՄ դիտորդական առաքելությունը ներկա չի եղել Տեղ համայնքում. Արարատ Միրզոյան
1 / 2

Ադրբեջանի ԶՈՒ երեկվա սադրիչ գործողությունները ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային տեսադաշտի ներքո՞ են եղել, նրանք տեխնիկապես այդ սադրանքներն արձանագրելու հնարավորություն ունեցե՞լ են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«ԵՄ դիտորդական առաքելությունը Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի պահին ներկա չի եղել, բայց իր դիտարկումներն արել է, զեկույցը կա, բայց չգիտենք, թե այն ինչպիսին է, դեռեւս ոչ հրապարակային է»,- պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ադրբեջանական սադրանքների պարագայում անմիջապես տեղեկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին ու հայցում նրանց արագ արձագանքը, կոչ անում դատապարտել Ադրբեջանի վարքագիծն ու իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am