National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.04.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
1 / 4

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 12-ին հյուրընկալել է խորհրդարանում փորձաշրջան անցնող Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողներին:

Հանձնաժողովի նախագահը երիտասարդներին ծանոթացրել է խորհրդարանական վերահսկողությանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը եւ դրանց շրջանակներում կատարվող լայնածավալ աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ շրջաններին, արցախահայության հիմնարար իրավունքներին վերաբերող կարեւոր հարցեր: Թագուհի Թովմասյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ իր ամենօրյա ակտիվ աշխատանքը, որի շրջանակում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից ի վեր ուղարկել է հարյուրավոր գրություններ, իսկ միջազգային հարթակներում բարձրացրել է Արցախի ինքնորոշման իրավունքին եւ մի շարք այլ կարեւորագույն թեմաներին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանն ուսանողներին խորհուրդ է տվել լավ սովորել եւ օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am