National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է 3 հարց
1 / 13

Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13-ի արտահերթ նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», ««Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Տեխնիկական ու բովանդակային փոփոխություններ են արվել նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի՝ ոստիկանապետի ու տեղակալների ատեստավորման մասին առաջարկն ընդունելի է գերատեսչության համար:

««Փրկարար ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններով եւ լրացումներով էլ կատեստավորվեն նաեւ Փրկարար ծառայության տնօրենն ու տեղակալները»,- նշել է ՆԳ փոխնախարարը:

Հանձնաժողովը բոլոր նախագծերին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am