National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.04.2023
Հասարակության խնդիրներից մեկն ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունն է. Գեղամ Մանուկյան
1 / 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ապրիլի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին:

Լրագրողի այն հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել Տեղ գյուղի մասով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ձախողողը, ինչու են նրան ԱԱԾ պետի առաջարկի հիման վրա ազատել աշխատանքից, Գեղամ Մանուկյանն ասել է. «Ես ո'չ Սահմանապահ զորքերի նախկին ղեկավարի փաստաբանն եմ, ո'չ էլ թշնամին: ԳՇ պետի հետ երեկվա հարցուպատասխանից հասկացա, որ կարծես թե ծառայողական քննությունը չի ավարտվել, հիմք կա մտածելու, որ նրան աշխատանքից հեռացրել են հասարակությանը հանդարտեցնելու համար»:

Պատգամավորը նկատել է, որ հասարակության խնդիրներից մեկն ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունն է:

«2022 թվականին Աննա Գրիգորյանն ահազանգում էր` թշնամին Ներքին Հանդ գյուղ է հասել, բայց այսօր դրա մասին այլեւս չեն հիշում, այն մինչ օրս թշնամու վերահսկողության տակ է եւ որոշ մարդկանց համար դա նորմալ է»,- հավելել է պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ տարածքում գտնված երկու ադրբեջանցիների ու սպանված հայ պահնորդի թեմային` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ արտառոց ու խայտառակ դեպք է` երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը Սիսիանից Կապան է հասել:

Անդրադառնալով ՀՅԴ-ի` իշխանության հետ կոալիցիա կազմելուն` պատգամավորը նշել է, որ Աղվան Վարդանյանը հեռացվել է կուսակցությունից ՀՅԴ որոշումը չկատարելու, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու համար: ՀՅԴ-ն կարճատեւ մասնակցություն է ունեցել 2018-ին կառավարության ձեւավորման մեջ, հասկանալով` իրավիճակ փոխել հնարավոր չէ, մի քանի ամիս հետո կոալիցիայից դուրս է եկել:

«5-րդ շարասյան» մասին խոսելիս էլ Գեղամ Մանուկյանը լրագրողներին խնդրել է, որ հետաքրքրվեն` իշխանականները գիտե՞ն, թե ի՞նչ է նշանակում այդ տերմինը, թե՞ ոչ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am