National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
14.04.2023
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծը
1 / 12

Զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագծի մշակման համար կատարված հետազոտությունները եւ գործողությունների պլանը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 14-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:

Նախագիծը մշակվել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների եւ մասնագիտական խմբի կողմից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով ռազմավարության մշակմանը, ընդգծել է, որ այն մշակելիս հաշվի է առնվել հանրության սոցիալական կառուցվածքը, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում` զբաղված, չզբաղված կամ աշխատանք փնտրող քաղաքացիների եւ գործազրկության մակարդակը:

Հիմնական ռազմավարական  նպատակները չորսն են: Ընդհանուր մեկ նպատակը հանգում է նրան, որ զբաղվածության միջոցով մարդիկ հաղթահարեն աղքատությունը եւ վերանա նպաստը` որպես աղքատության հաղթահարման միջոց կիրառելը:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծն օրենսդիրի հետ առաջին անգամ է քննարկվում, եւ այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում: Նա ընդգծել է, որ դեռ գաղափարի նախագծման փուլում եղել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների հետ, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի,  ԿԳՄՍ նախարարությունների եւ հատվող բոլոր ոլորտների հետ:

«Զբաղվածությունը զուտ աշխատանք եւ վարձատրություն չէ, դա նաեւ տնտեսություն է, կրթություն է»,- ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով ռազմավարությունը մշակելիս առաջին փուլում իրականացվել է մեծ ուսումնասիրություն առկա աշխատաշուկայի վիճակի խոչընդոտների, ռիսկերի վերաբերյալ, երկրորդ` մշակվել են հիմնական թիրախային խումբը, այդ խմբի հարցերը կարգավորող միջանկյալ ծրագրերը:

Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այն գաղափարները, որոնց շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությունը կա, արդեն իրականացվում են:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով նախագիծը դեռ կարիք ունի  որոշ հստակեցումների եւ առաջարկել է ընդլայնված կազմով եւս մեկ աշխատանքային քննարկում ունենալ եւ վիճահարույց կարգավորումների վերաբերյալ լուծումներ գտել:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am