National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
13.04.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ
1 / 2

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ:

Թագուհի Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Նաթիա Նացվլիշվիլիին` ավելի լավ կյանք կառուցելու գործում մարդկանց օգնելու, ՄԱԶԾ-ի մանդատի ներքո սահմանամերձ համայնքներին շարունակական աջակցության համար:

Հանձնաժողովի նախագահն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներին առնչվող կարեւոր հարցերի, այդ թվում` ընտանիքում բռնության կանխարգելմանը, երեխաների իրավունքներին:

Նաթիա Նացվլիշվիլին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մանդատը եւ ծրագրերը: Նա կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը` որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնական առաջնահերթություն` կառուցելու ժողովրդավարական հասարակություններ եւ օգնելու կառավարություններին` բարեփոխումներով ընթացող գործունեության մեջ:

Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի արդյունավետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am