National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին
1 / 1

Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ փոփոխությունները նախաձեռնվել էին` ելնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման պետության առաջնահերթություններից: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա շտկելու օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, թեթեւացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը:

«Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում արված առաջարկությունները հիմնականում պայմանավորված են «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում կատարված եւ արդեն ընդունված փոփոխություններով»,- նշել է փոխնախարարը եւ հավելել, որ առաջարկվում է հստակեցնել, մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվելիք գործերով պայմանավորված իրավակարգավորումը: Ըստ նրա`  կարգավորումը վերաբերելու է արբիտրաժային այն վճիռներին, որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց միջեւ:

Մեկ այլ հստակեցում է առաջարկվում կատարել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Ըստ այդմ` այն դեպքում, երբ արբիտրաժային դատական աջակցություն ցուցաբերելու շրջանակում դատարան է ներկայացվում հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում, ապա անհարժեշտություն չի լինի դիմումին կցել արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու փաստը վկայող փաստաթուղթ:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումն ու առաջարկել է տալ դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am