National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.04.2023
Սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում կիրականացվի վերահսկողություն. փոփոխություններ «Սնանկության մասին» օրենքի նախագծում
1 / 2

Նախագծի նպատակն է սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կարգով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում վերահսկողություն. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը «Սնանկության մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկման ժամանակ` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում:

Հիմնական զեկուցողի խոսքով տեսչական մարմինը սնանկ ճանաչված կազմակերպությանը տրված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների` չկատարման փաստն արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն կունենա դիմել լիազորված մարմին:

Վերջինս տեսչական մարմնի առաջարկությունը ստանալու պահից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն` տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:

Ըստ նրա` լիազորված մարմինը սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն` կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումը կիրականացվի դատական կարգով:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանն առաջարկել է հավանություն տալ օրենքի նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am