National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.04.2023
Գեւորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանն ԱԺ-ում ընդունել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներին
1 / 6

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 21-ին խորհրդարանում հյուրընկալել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին:

Հյուրերը պատգամավորների հետ քննարկել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռազմավարական ծրագրի շրջանակում 2023-2024 թվականների Գործառնական ծրագրի մշակման ընթացքը:

Քննարկմանը պատգամավոր Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանում տարբեր ոլորտներում նոր գիտելիքների ու առաջատար երկրների փորձի կիրառման անհրաժեշտություն կա: Այդ համատեքստում պատգամավորը տեղեկացրել է` կա որոշում ուժեղացնելու նաեւ խորհրդարանի վերահսկողական կարողությունները: Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Բելայլն էլ իր խոսքում կարեւորել է նախորդ տարի հայ խորհրդարանականների` Կանադա կատարած այցն ու նշել, որ ներկայումս մշակվող Գործառնական ծրագրում ընդգրկվել են Հայաստանի պատգամավորների` Օտտավայում արած առաջարկները:

«Կանադայից վերադարձել ենք գիտելիքներով ու դրական հիշողություններով»,- հանդիպմանը նշել է Գեւորգ Պապոյանն ու հայտնել, որ կանադական փորձն այսօր հաջողությամբ կիրառվում է Հայաստանի ԱԺ-ում:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-կանադական հարաբերություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը բարձր է գնահատել Կանադայում ունեցած քաղաքական հանդիպումները: Ըստ պատգամավորի՝ դրանք շատ կարեւոր անդրադարձ են ունեցել տեղի քաղաքական հայտարարություններում՝ Լաչինի միջանցքի փակման ու ԼՂ արգելափակման ընթացքում. Կանադայի պառլամենտը հստակ կոչեր է արել, միջնորդություններ ընդունել ու քննարկումներ կազմակերպել:

Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման համատեքստում կողմերը մեծ ձեռքբերում են համարել Հայաստանում առաջիկայում Կանադայի դեսպանատան բացումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am