Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի ռեկտորՖրենսիս վան Լունին եւ համալսարանի միջազգային տնտեսագիտության, ղեկավարման եւ դիվանագիտության մասի վարիչ Լյուդո Քյուվերսին:
Տիկին Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանում կրթական բարեփոխումներիընթացքին եւ հույս հայտնեց, որ բելգիական կրթական փորձը օգտակար կարող է լինել այս ոլորտումմեր երկրի եվրաինտեգրմանը` որպես ուղղություն նշելով համալսարանների միջեւ գործնական կապերի ստեղծումը, դասախոսների փոխանակումները, ուսանողների փոխայցերը եւ համատեղ ծրագրերի իրականացումը:
Պարոն Ֆրենսիս վան Լունը ներկայացրեց բելգիական կրթական համակարգի առանձնահատկությունները` պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ կապերի հաստատմանն ու նպաստել Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքին: