National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2023
Լրացումներ եւ փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում
1 / 7

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների խթանմանը միտված պետական քաղաքականության երաշխիքները բարելավելու եւ առավել գրավիչ մեխանիզմներ սահմանելու հանգամանքով: Այս մասին ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ հանձնաժողովը կազմակերպել է երկու քննարկում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Առաջարկվող կարգավորմամբ ֆիլմարտադրողի (ներդրողի) ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերը կարող են մասնակի հետ վերադարձվել` ծախսային մինչեւ 20 տոկոսի հաշվարկով:

Ըստ նախագծի` ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) եւ բողոքարկելու ընթացակարգերը կսահմանվեն Կառավարության որոշումով:

Սիսակ Գաբրիելյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հանգամանորեն ներկայացրել է պետական աջակցության հնարավորությունից օգտվող կինոարտադրողի` Ազգային մարմնին դիմելու հաջորդական քայլերը:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանի, կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի դիտարկումներով քննարկելի է մասնավորապես մասնակի հետվերադարձի` մինչեւ 20 տոկոսի չափը: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հարցը քննարկելի է, եւ առաջիկայում եւս մեկ հանդիպում կկազմակերպվի հանձնաժողովի կողմից կինոարտադրողների եւ Ֆինանսների նախարարության գործընկերների հետ:

Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն կինոարտադրության զարգացմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է, որ այս տարի, երբ նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը, կկարողանանք օրենսդրական այնպիսի մեխանիզմներ ունենալ, որոնք կինոարտադրության ոլորտի զարգացման նոր փուլ կբացեն: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենքից բխող ենթաօրենսդրական փաթեթ` հույս հայտնելով, որ դրանց միասնաբար իրականացումը կստեղծի ինստիտուցիոնալ հնարավորություններ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 


13.06.2024
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվե...

13.06.2024
ՀՀ վարչապետի ելույթը 2023 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախ...

13.06.2024
Շարունակվել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Արտահերթ ելույթ ունենալով` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am