National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2023
21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Իշխան Սաղաթելյան
1 / 8

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարարների հետ:

Իշխան Սաղաթելյանը հյուրերին է ներկայացրել մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա՝ վերջին պատերազմում մեր երկիրը չի պարտվել Ադրբեջանին, այլ պատերազմել է Թուրքիայի պես երկրի եւ միջազգային այլ տեռորիստ-վարձկանների դեմ:

Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել հայ-արգենտինական կապերը, կարեւորել խորհրդարանական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am