National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.06.2006
Լիբանանահայ բարերարները Ազգային ժողովում

Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում  գտնվող մի խումբ լիբանանահայ բարերարների:

Տիկին Հակոբյանը ներկայացրեց Ազգային ժողովի գործառույթները, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող տնտեսական ու կրթական բարեփոխումներին, քաղաքական անցուդարձերին ու մշակութային կյանքին:

Հյուրերի գնահատմամբ` ավելի լավ է մեկ անգամ հայրենիքում լինել եւ սեփական աչքերով տեսնել նրա կյանքը, դրական լիցքեր ստանալ, քան ցանկացած լրատվամիջոցով կցկտուր տեղեկություններ ունենալ: «Այս այցից հետո հայրենիքը անընդհատ ձգելու է մեզ», - հավաստիացնում էին լիբանանահայ բարերարները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am