National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությանը
1 / 7

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

Գործադիրը առաջարկում է պարզեցնել շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման եւ նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացել  են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Լրամշակված փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ժամանակ:

Հեղինակների առաջարկով հետաձգվել է  ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը` կից օրենսդրական փաթեթով:

Հետաձգվել է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am